«Ինգո Արմենիան» վճարված գումարի դիմաց ծառայություն չի մատուցում

Ֆեյսբուքյան օգտատեր, լրագրող, հանրային առողջության մասնագետ Արման Խարազյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անդրադարձել է առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանի «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Մոտավորապես երեք տարի լինելով «Ինգո Արմենիա» ընկերության հաճախորդ և ունենալով ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ «ամենահուսալի» և ԱՊՊ պայմանագրերը, որոնք ներառում են հնարավոր ռիսկերի առավելագույն պաշտպանությունը՝ Արման Խարազյանն անակնկալի է եկել: Ընկերությունը 3 տարի գումար է գանձել, սակայն չի կատարել երկկողմ կնքված պայմանագրի դրույթները: Araratnews.am-ի հետ զրույցում Արման Խարազյանն ասաց, որ եղել է վթար, որի համար ընկերությունը պետք է փոխհատուցի, քանի որ ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ «ամենահուսալի» պայմանագիրը կնքվում է հենց նման դեպքերի համար, և ավելի քան կես միլիոն դրամ գումար ուղղակի՝ հենց այնպես չի վճարել ընկերությանը 3 տարում, այլ վճարել է նման խնդրից խուսափելու նպատակով, որն է՝ փոխհատուցման տրամադրումը, սակայն փաստորեն դա էլ չի օգնել: Արի ու տես, որ ընկերության ներկայացուցիչը պատճառաբանում է՝ փոխհատուցում ստացողը չունի վարորդական անհրաժեշտ ստաժ՝ տրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ պայմանագրում նշված դրույթներից օգտվելու: Հարցին, թե այդ պարագայում ինչո՞ւ է  ընկերությունը վարորդի հետ ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության ԿԱՍԿՈ պայմանագիր կնքել, հստակ պատասխան մեր զրուցակիցը չի լսել: Araratnews.am-ը կապ հաստատեց նաև «Ինգո Արմենիա» ընկերության հետ՝ պարզաբանում լսելու: Բայց, ի զարմանս մեզ, ընկերության աշխատակիցը՝ Թագուհին, հրաժարվեց որեւէ պարզաբանում տալ. «Հաճախորդը ներկայացրել է դիմում, որին համապատասխան ձեւով կտրվի պատասխան»: Մեր դիտարկմանը, թե վարորդը հրապարակայնացրել է իր խնդիրը, հետեւաբար ընկերությունը կարող է պարզաբանում տալ, աշխատակիցն ասաց. «Վարորդի թույլտվությունը մեզ հետ կապ չունի: Մենք իրավասու չենք հրապարակելու ոչ մի տեղեկություն: Դուք ո՛չ լիազորված անձ եք, ո՛չ սեփականատեր, ո՛չ էլ շահառու»: Տեղեկություն ստանալու մեր համառ պնդումներն ապարդյուն էին: Ըստ էության, ապահովագրական ընկերությունն այսկերպ խոչընդոտում է լրատվամիջոցի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am