Արայիկ Հարությունյանի կոչը` պետական և մասնավոր հեռուստաընկերություններին
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում գրառում է կատարել. «Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը: Մեզ եկող դիմումներից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտի նկատմամբ կա մեծ ուշադրություն, կան բազմաթիվ գաղափարներ, որոնք խնդրում եմ քննարկել այդ գաղափարների հեղինակների հետ, երբ ձեզ դիում են այդ հարցով»:
