Պուտինը մտադիր չէ այցելել ամենամյա Մյունխենյան համաժողովին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ այցելել անվտանգության հարցերով ամենամյա Մյունխենյան համաժողովին, որը կանցկացվի գերմանական Բավարիայի մայրաքաղաքում` փետրվարի կեսերին: Ինչպես հայտնում է lenta.ru-ն` այս մասին հայտարարել է երկրի ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Համաժողովին չմասնակցելու մասին նախապես Պուտինն ինքն էր հայտնել գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում: Համաժողովին մասնակցելու են 20 երկրների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև 60 արտգործնախարարներ կամ պաշտպանության նախարարներ:
