«Դեռևս սոված մարդիկ կան ու բռնության ենթարկվող լրագրողներ»

«Այս տարվա մեջ մի դրական բան եղավ, որ վերջապես «Նաիրիտ»-ի աշխատակիցները երկար պայքարելուց հետո ստացան իրենց տարիների չստացած աշխատավարձը: Դե իսկ նրանց բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողներս ևս շատ ուրախացանք: Որովհետև երբ դու սկսում ես տեղեկանալ մարդկանց խնդիրների մասին, ակամայից դառնում ես նրանցիցի մեկը և նրանց պես անհամբերությամբ սպասում խնդրի լուծմանը: Սակայն վատ է, որ նրանք մնացել են գործազուրկ, քանի որ դեռևս հայտնի չի կվերագործարկվի գործարանը, թե՝ ոչ»,- Հայելի.am թղթակցի հետ զրույցում անդրադառնալով 2015 թվականի կարևորագույն իրադարձություններին ՝ ասաց «Ազատ լրագրողներ ասոցիացիա» ՀԿ նախագահ Լիլիթ Թադևոսյանը: Դրական հանգուցալուծմամբ երկարատև պայքարի օրինակը սակայն եզակի է մեր իրականության մեջ: Լրագրողի խոսքով անցած տարին բուռն էր ու արձանագրվեցին նաև իրավունքի ոտնահարման բազմաթիվ դեպքեր, որոնց արդյունքում տուժեցին նաև լրագրողները.« 2015 թվականն սկսվեց ընթացավ ու ավարտվեց հասարակության համար ցնցումներով ու տհաճ իրադարձություններով: Տարին սկսվեց ցավալի իրադարձությամբ՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը ցնցեց մեր ամբողջ հասարակությանը: Այնուհետև, փետրվարին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները հիասթափության մեծ ալիք առաջացրեցին հասարակության մեջ: Հետո տեղի ունեցան Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, և ապրիլի 24-ի նախաշեմին անհեթեթ հիմնավորումներով ձերբակալվեցին «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչերը: Դրանից հետո զանգվածային բողոքի մեծ ալիք բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, որը փողոց հանեց մարդկանց»,-օրինակներով փաստեց Լիլիթ Թադևոսյանը: Արձագանքելով անցած տարի արձանագրված կարևորագույն իրադարձությանը` Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին առնչվող հարցին Լիլիթը ասաց. «Այնուհետև, սկսվեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ քննարկումները, դրան հաջորդեց քարոզարշավը, իսկ բուն հանարաքվեի օրը դարձյալ տեղի ունեցան կեղծիքներ ու բռնություններ: Իսկ այդ ամենից տուժածների մեջ վստահված անձանցից ու դիտորդներից բացի նաև լրագրողներն էին: Ինչ վերաբերում է մեր հասարակության մեջ սկզբունքային լրագրողի տեղին ու դերին, ապա կարծում եմ, որ այդպիսիք իհարկե շատ չեն, բայց և նրանց առկայությունը շատ կարևոր է: Որովհետև այդպիսի լրագրողների համար որքան էլ ծանր է այսպիսի իշխանության օրոք աշխատել, այդուհանդերձ նրանք շատերի մոտ ընկալվում են որպես իրենց իրավունքների պաշտպան: Այն որ մեր իրավական համակարգը կաղում է, դատարաններում արդարադատություն չի իրականացվում և դրա արդյունքում տուժում են շատ քաղաքացիներ, նրանց միակ հույսը մնում են ազատ, համարձակ ու սկզբունքային լրագրողները, որոնք լուսաբանում են քաղաքացիների խնդիրները, բարձրաձայնում ապօրինությունների մասին: Իհարկե միշտ չի, որ բարձարձայնված հարցերը լուծում են ստանում, սակայն երբեմն դրական փոքրիկ տեղաշարժն անգամ մարդկանց հույս է տալիս: Այո, ես լրագրողական գործունեություն մեջ շատ կարևորում եմ սկզբունքին հավատարիմ մնալու կարողությունը, որովհետև, եթե լրագրողը չունի այդ կարողությունը, ապա նա լրագրող չի: Իհարկե ինչպես բոլոր ոլորտներում կան խնդիրներ, այնպես էլ լրագրողական դաշտում, այսօր իսկապես մարդիկ ունեն հացի խնդիր, բայց եթե դու հայտ ես ներկայացրել լրագրող դառնալու, բնականաբար պետք է գիտակցես, թե արդյոք կարող ես իրականացնել քո այդ դժվարին, վտանգներով լի առաքելությունը, թե ոչ և եթե ընթացքում հասկանում ես, որ չես կարողանում պատվով կատարել այդ աշխատանքը, ապա ավելի լավ կլինի մտածել մասնագիտությունը փոխելու մասին և իրենց պահվածքով չվարկաբեկել իրենց գործն ազնվորեն կատարող մարդկանց»,-փաստում է ՀԿ նախագահը և հավելում.« Իսկ վերջում ցանկանում եմ Ազատ լագրողների ասոցիացիայի անունից շնորհավորել մեր հայրենակիցների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթել, որ 2016 թվականը լինի խաղաղության տարի, նվազի արտագաղթը, բանակում զոհեր չունենանք, մեր սահմաններում խաղաղ բնակիչներ չզոհվեն, արդարադատությունը գործի, որ սոված մանուկներ ու թոշակառուներ չլինեն, որովհետև անընդունելի է ու ցավալի, որ 21-րդ դարում իբրև թե ժողովրդավարական ուղի բռնած երկրում դեռևս կան սոված մարդիկ: Իսկ իմ լրագրող գործընկերներին մաղթում եմ, որ 2016-ը լինի դրական ու հաճելի իրադարձություններով լի տարի և էլ ոչ մի լրագրողի աշխատանք չխոչընդոտվի ու ոչ մի լրագրող բռնության չենթարկվի»: Լուսինե Ղազարյան

դիտվել է 248 անգամ
Լրահոս
Փաշինյանը «Ուժեղ Հայաստան»-ից պահանջում է 12 մլն դրամ փոխհատուցում վճարել․ «Հետք» Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում․ «Հրապարակ» Ռուսաստանի կողմից սանկցիաները շարունակվում են, այլընտրանք չի գտնվում․ «Հրապարակ» Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am